ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լեռնային Ղարաբաղ են ժամանել ֆրանսիացի դիտորդները

Լեռնային Ղարաբաղ են ժամանել ֆրանսիացի դիտորդները
01.05.2015 | 12:30

Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության նպատակով Ստեփանակերտ են ժամանել ֆրանսիացի դիտորդներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռոշբլուանին, որ նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին անկեղծ բարեկամության համար և բարձր գնահատել նրանց դիտորդական առաքելությունը` հավելելով, որ աշխարհի առաջատար պետությունների ներկայացուցիչների նկատառումները կարևոր են Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման համար: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ են ներկայացրել մոտ 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական, ամերիկյան և հետխորհրդային երկրներից, այդ թվում` Հայաստանից։

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ